«Հատկապես այսօրվա իշխանության պարագայում մասնակցել Ջահերով երթին, նշանակում է՝ ունենալ դիրքորոշում»,- Ջահերով երթի մեկնարկին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նշենք , որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար է՝ հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։