«Մեր նպատակը նա չէ, որ տեղեր վերցնենք, այլ օրենքի ուժով ստեղծենք արժանապատիվ Հայաստան և արժանապատիվ քաղաքացի»,- հարցին՝ ի՞նչ շանսեր ունեք, «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության փաստաթղթերը հանձնելուց հետո ԿԸՀ բակում լրագրողների հարցին՝ ի՞նչ շանսեր ունեք խորհրդարան անցնելու, այսպես պատասխանեց ԴՕԿ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Լևոն Բաղդասարյանը։
Նա հայտնեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է (ԴՕԳ)։ Հարցին՝ նա չունի՞ արգելք, եթե իրենց ուժն անցնի խորհրդարան, գալո՞ւ է Հայաստան, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց․ «Պարոն Ղուկասյանն իրավունքի ուժով իրավունք ունի ընդգրկվելու պատգամավորական ցուցակում և լինել վարչապետ։ ՀՀ-ում բազմաթիվ են նախադեպերը՝ ինչպես երկրորդ, այնպես էլ չորրորդ նախագահի դեպքում»։
Նա նշեց, որ բացառապես միասնական ուժերով է հնարավոր ստեղծել արժանապատիվ Հայաստան․ «Վերապահում ունենք նախկինների և ներկաների նկատմամբ։ Քանի վերջիններս չեն գիտակցել իրենց մեղքը և հրապարակային չեն բարձրաձայնել, չեն ապաշխարել և չեն ենթարկվել պատասխանատվության, մենք նրանց հետ չենք համագործակցի»։
Քաղաքական ուժերի՝ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: