Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական միջերկրածովյան-սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Ազովի ծովում՝ Ղրիմի մոտ, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել մոտավորապես 10 կմ խորության վրա։
Էպիկենտրոնը գտնվել է Կերչից մոտավորապես 78 կմ և Շչյոլկինո քաղաքից 35 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։