Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավան վարչական շրջանի ղեկավար` Վահե Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել ՝
Ծարավ Աղբյուր թաղամասում մեկնարկել է 6 խմբանի նոր մանկապարտեզի կառուցումը, որը նախատեսված է շուրջ 180 երեխայի համար
Մանկապարտեզի կառուցման մեկնարկը տվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը։
Նոր կրթական միջավայրը կապահովի ժամանակակից, անվտանգ և հարմարավետ պայմաններ՝ նպաստելով երեխաների լիարժեք զարգացմանն ու բարեկեցությանը։