«Ղարաբաղի հարցի հետ կապված ամեն ինչ ասված է՝ մենք պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի շարժումով մտել ենք մի տեղ, որից ելք չկա։ 1994 թվականից հետո նախորդ ողջ շրջանը եղել է պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում՝ պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին։ Եվ այն, որ պատերազմի պայթյունն այլեւս հնարավոր չէ հետաձգել, ինքը՝ Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլին՝ ԱԺ ամբիոնից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նախկին նախագահներին։
Նա նշեց, որ բանակցային փաթեթները հրապարակել են, բոլոր հարցերին պատասխանել են, բայց չի հաջողվում դուրս գալ նախկինների հետ այս խոսակցությունից։ «Հիմա էլ նոր բացահայտումներ են սպասում։ Որեւէ մեկը մտածում է, որ 44-օրյա պատերազմի մասին կարա լինի նորություն, որ մինչեւ հիմա հանրությունը չգիտի՞։ Հանրությունը 44-օրյա պատերազմի մասին գիտի բացարձակապես ամեն ինչ, եւ որեւէ զեկույցում նոր բան չի լինելու, որովհետեւ ամեն ինչ ասված է։ Դրա հերթն էլ կգա»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կեղծ թեզ է, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին․ «Նախորդ ընտրություններում «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններում մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Լեւոն Տեր Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: