https://arm.sputniknews.ru/20260423/ruserenn-argelelu-pvordzery-miajn-bvorbvoqum-en-dra-nkatmamb-hetaqrqrutjuny-zakharvova-101305539.html
Ռուսերենն «արգելելու» փորձերը միայն բորբոքում են դրա նկատմամբ հետաքրքրությունը. Զախարովա
Ռուսերենն «արգելելու» փորձերը միայն բորբոքում են դրա նկատմամբ հետաքրքրությունը. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսերենը «չեղարկելու» փորձերը, օրինակ՝ Ուկրաինայում, միայն բորբոքում են դրա նկատմամբ հետաքրքրությունը, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T16:01+0400
2026-04-23T16:01+0400
2026-04-23T16:01+0400
մարիա զախարովա
ռուսերեն
«եվրասիա»
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101300249_0:0:1280:720_1920x0_80_0_0_712d30f49801d4ad0a2a0f95123b599b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ռուսերենն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կայքերի քանակով և իններորդը՝ համացանցից օգտվողների թվով։ Եվրասիայում այն միավորում է ժողովուրդներին, այդ թվում՝ ընդհանուր մշակութային կոդի և ավանդական արժեքների շնորհիվ։ Մոսկվայում ընթացող «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Այս համատեքստում նա ընդգծել է «Եվրասիա» ՀԿ-ի աշխատանքի կարևորությունը, որում ներգրավված է ավելի քան 120 հազար մարդ տարբեր մայրցամաքներից։ Ռուս դիվանագետի խոսքով՝ շարժումը դեպի ավանդական արժեքներ, որոնք առաջ է մղում կազմակերպությունը, սկսվել է մարդու իրավունքների ունիվերսալության հայեցակարգից հիասթափվելուց հետո։«Որովհետև, երբ ամբողջ աշխարհը տեսավ Սիրիայում և Լիբիայում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը, երբ մարդու իրավունքների պաշտպաններից և ոչ մեկը ոչ մի բառ չասաց՝ տեսնելով երեխաների սպանությունները, տեղի ունեցողի հստակ արտահայտված ցեղասպանական կողմերը, երբ փլուզվեց միջազգային իրավունքի ողջ հայեցակարգը, հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մոլորակի միլիոնավոր մարդկանց հզորագույն, խոշորագույն դարձը դեպի ավանդական արժեքներ: Եվ հենց դրանցում են ժողովուրդներն իրականում ուժ գտնում, երկխոսության հնարավորություններ գտնում: Այսինքն՝ ստացվում է, որ կա մարդկանց միավորող ինչ-որ բան, որն ընդհանուր ընդհանուր մշակութային կոդ է, չնայած նրան, որ մենք կարող ենք ունենալ տարբեր լեզուներ, լինել պատմական տարբեր փուլերում. դրանք հենց այդ ավանդական արժեքներն են»,-ասել է նա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101300249_182:0:1142:720_1920x0_80_0_0_4ec56719f2d383ced8694fb420d19805.jpg.webp
մարիա զախարովա, ռուսերեն, «եվրասիա», видео
մարիա զախարովա, ռուսերեն, «եվրասիա», видео
Ռուսերենը «չեղարկելու» փորձերը, օրինակ՝ Ուկրաինայում, միայն բորբոքում են դրա նկատմամբ հետաքրքրությունը, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ռուսերենն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կայքերի քանակով և իններորդը՝ համացանցից օգտվողների թվով։ Եվրասիայում այն միավորում է ժողովուրդներին, այդ թվում՝ ընդհանուր մշակութային կոդի և ավանդական արժեքների շնորհիվ։ Մոսկվայում ընթացող «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսերենը դուրս չի մղում մյուս լեզուները, այլ ընդլայնում է հնարավորությունները։ Սա անփոխարինելի ռեսուրս է, որի օգնությամբ Եվրասիայի բոլոր երկրները կարող են ազդել ընդհանուր զարգացման վրա»,-հավելել է նա։
Այս համատեքստում նա ընդգծել է «Եվրասիա» ՀԿ-ի աշխատանքի կարևորությունը, որում ներգրավված է ավելի քան 120 հազար մարդ տարբեր մայրցամաքներից։ Ռուս դիվանագետի խոսքով՝ շարժումը դեպի ավանդական արժեքներ, որոնք առաջ է մղում կազմակերպությունը, սկսվել է մարդու իրավունքների ունիվերսալության հայեցակարգից հիասթափվելուց հետո։
«Որովհետև, երբ ամբողջ աշխարհը տեսավ Սիրիայում և Լիբիայում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը, երբ մարդու իրավունքների պաշտպաններից և ոչ մեկը ոչ մի բառ չասաց՝ տեսնելով երեխաների սպանությունները, տեղի ունեցողի հստակ արտահայտված ցեղասպանական կողմերը, երբ փլուզվեց միջազգային իրավունքի ողջ հայեցակարգը, հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մոլորակի միլիոնավոր մարդկանց հզորագույն, խոշորագույն դարձը դեպի ավանդական արժեքներ: Եվ հենց դրանցում են ժողովուրդներն իրականում ուժ գտնում, երկխոսության հնարավորություններ գտնում: Այսինքն՝ ստացվում է, որ կա մարդկանց միավորող ինչ-որ բան, որն ընդհանուր ընդհանուր մշակութային կոդ է, չնայած նրան, որ մենք կարող ենք ունենալ տարբեր լեզուներ, լինել պատմական տարբեր փուլերում. դրանք հենց այդ ավանդական արժեքներն են»,-ասել է նա։