Սիրելի ընթերցող,
Էկոլուրի թիմը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ: Մաղթում ենք բոլորիս ամանորյա հրաշքներ, սեր, բարօրություն ու երջանկություն։
Լիահույս ենք, որ 2026 թվականին աշխարհի խոշորագույն միջոցառումներից մեկը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, Հայաստանում կանցկացվի բարձր մակարդակով, և համաժողովում կընդունվեն որոշումներ, որոնց շնորհիվ աշխարհը կընթանա ավելի կանաչ, ավելի մաքուր և կենսաբազմազանությամբ ավելի հարուստ ճանապարհով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Դեկտեմբեր 29, 2025 at 16:35