Ռուսական զինուժը Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող բեռնատար նավ է խոցել․ ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինուժը Օդեսայից դեպի հարավ ընկած հատվածում Ուկրաինայի ԶՈւ-ի կարիքների համար ռազմական բեռներ տեղափոխող նավ է խոցել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Հարվածների արդյունքում ծովային անցման ժամանակ՝ Օդեսայից 30 կիլոմետր դեպի հարավ, խոցվել է ծովային նավ, որը ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈՒ-ի կարիքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment