Առաջիկայում տեսնում ենք հնարավորություն՝ միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու․ Փաշինյան

Վարչապետը նշեց, որ իրենց քաղաքականությունն է խթանել, որպեսզի բիզնեսները  գնալով ոչ թե լինեն պակաս ու պակաս հաջողակ, այլև ավելի ու ավելի հաջողակ


ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մենք առաջիկայում տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնել, հայտարրարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Հիմա 24 մլն դրամ է, և ակնհայտ է, որ 24 մլն դրամի շեմը, այդ թվում՝ հասկանալի գնաճային երևույթների պատճառով, այլևս արդիական չէ, և մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնել, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսաափեն հարկերից», – ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։ 


Վարչապետը նշեց, որ իրենց քաղաքականությունն է խթանել, որպեսզի բիզնեսները գնալով ոչ թե լինեն պակաս ու պակաս հաջողակ, այլև ավելի ու ավելի հաջողակ։

Leave a comment