Գլխավորն այն է, որ Գերմանիան չներքաշվի այնտեղ, որտեղ արդեն մի քանի անգամ եղել է․ Պեսկով

Գլխավորն այն է, որ Գերմանիան չներքաշվի «այնտեղ, որտեղ արդեն մի քանի անգամ եղել է պատմության մեջ», հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Գերմանիայի կողմից ընդունված ռազմավարությունը, որը Ռուսաստանը դիտարկում է որպես սպառնալիք։

Կրեմլի խոսնակը պատասխանել է հարցին, թե ինչի մեջ է Գերմանիան ներքաշվում նման փաստաթղթերի ընդունմամբ։

Պեսկովի խոսքով՝ երբ եվրոպացիները կարդում են Գերմանիայի նման ծրագրերի մասին, շատերի մարմնով «սարսուռ» է անցնում։

Leave a comment