Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին․ հայտնի է երթուղին

Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին  կմեկնարկի ամենամյա Ջահերով երթը երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Երթուղին.

●  Հանրապետության հրապարակ

●  Ամիրյան փողոց

●  Մաշտոցի պողոտա

●  Բաղրամյան պողոտա

●  Կիևյան փողոց

●  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։ Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնականության և աննահանջ պայքարի վառ դրսևորումն է։

Ապրիլի 23, 2026 թ.

Երևան

Leave a comment