https://arm.sputniknews.ru/20260423/16-tarin-lracats-andzi-hamar-nujnakanacman-qart-unenaly-partadir-klini-arpine-sargsjan-101288610.html
16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան
16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան
Sputnik Արմենիա
Մինչև 6 տարեկան անձանց համար` որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T12:09+0400
2026-04-23T12:09+0400
2026-04-23T12:09+0400
հայաստան
նույնականացում
անձնագիր
կենսաչափական անձնագիր
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98872194_0:144:1600:1045_1920x0_80_0_0_1c31c7deba79f3d24a6e387242e0b7a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։«Միայն նույնականացման քարտ ունենալու պարագայում անձը կկարողանան ունենալ կենսաչափական անձնագիր»,– ասաց նա։Նախարարը նշեց, որ 6–16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն։ Ինչ վերաբերում է մինչև 6 տարեկան անձանց, ապա որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։Սարգսյանն ավելացրեց, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը թվայնացվելու են։«Այդ իսկ պատճառով նույնականացման քարտերը կիրառվելու են ներպետական ընթացակարգերում, իսկ անձնագրերը դիտարկվելու են որպես ճամփորդական փաստաթղթեր»,– նշեց նախարարը։Սարգսյանի խոսքով` աշնանը Հայաստանում ներդրվող նոր կենսաչափական անձնագրերը կարևոր դեր են խաղալու նաև վիզաների ազատականացման գործում։Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը անհետաձգելի ռեժիմով ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98872194_56:0:1479:1067_1920x0_80_0_0_ce94e00a0d215f6fd564be8d142ea93e.jpg.webp
հայաստան, նույնականացում, անձնագիր, կենսաչափական անձնագիր, արփինե սարգսյան
հայաստան, նույնականացում, անձնագիր, կենսաչափական անձնագիր, արփինե սարգսյան
Մինչև 6 տարեկան անձանց համար` որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
«Միայն նույնականացման քարտ ունենալու պարագայում անձը կկարողանան ունենալ կենսաչափական անձնագիր»,– ասաց նա։
Նախարարը նշեց, որ 6–16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն։ Ինչ վերաբերում է մինչև 6 տարեկան անձանց, ապա որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։
Սարգսյանն ավելացրեց, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը թվայնացվելու են։
«Այդ իսկ պատճառով նույնականացման քարտերը կիրառվելու են ներպետական ընթացակարգերում, իսկ անձնագրերը դիտարկվելու են որպես ճամփորդական փաստաթղթեր»,– նշեց նախարարը։
Սարգսյանի խոսքով` աշնանը Հայաստանում ներդրվող նոր կենսաչափական անձնագրերը կարևոր դեր են խաղալու նաև վիզաների ազատականացման գործում։
Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը անհետաձգելի ռեժիմով ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։