Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում 15 տարեկանից փոքր երեխաներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից՝ ըստ թուրքական լրատվամիջոցների համապատասխան օրինագիծը ընդունել է երկրի Ազգային մեծ ժողովը։
Ըստ դրա՝ սոցիալական ցանցերի օպերատորներին արգելվում է ծառայություններ մատուցել 15 տարեկանից փոքր երեխաներին․ նրանք պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ տարիքի ստուգումը, նման ծառայությունները կանխելու համար։