Թրամփը սպասում է Իրանի պատասխանին՝ հարստացված ուրանի պահանջի վերաբերյալ․ ժամկետ չի սահմանվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակեցրեց իր պահանջները՝ վերջնագիր ներկայացնելով հարստացված ուրանը հանձնելու վերաբերյալ։

Վաշինգտոնն այժմ սպասում է Թեհրանի պատասխանին, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Վարչակազմի խոսնակը ընդգծել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։

Նա նաև նշել է, որ Թրամփը Իրանի պատասխանի համար հստակ ժամկետ չի սահմանել՝ հերքելով շրջանառվող «3-5-օրյա ժամկետը»․ «Թրամփը որոշել է երկարաձգել հրադադարը, քանի որ Իրանը պետք է իրեն հավաքի»։

Leave a comment