Առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ։ Առաանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ին՝ 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ 20-24 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 23-ին և 24-ին, 26-ի և 27-ի կեսօրից, 25-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 24-ի և 26-27-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Leave a comment