Թեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Աս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բեգային։
Նա նշել է, որ Եվրոպական Միության կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան՝ արտաքին գործերի նախարարություն եվրոպացի դեսպաններին կանչելը նվազագույն քայլ է, և որ այս ուղղությամբ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն։
«Մենք քննարկում ենք մի շարք հակազդեցության միջոցներ և մշակել ենք մի շարք տարբերակներ։ Այս տարբերակները ներկայացվել են որոշում կայացնող մարմիններին։ Եվրամիության անօրինական և սխալ որոշմանը արձագանքելու միջոցառումների վերաբերյալ որոշում կարող է կայացվել առաջիկա օրերին», – հայտարարել է Բեգայը։
Նշենք, որ մի քանի օր առաջ Եվրամիության երկրները պաշտոնապես ճանաչեցին ԻՀՊԿ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն։