ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Փաշինյանի քայլերը հասարակական լայն արձագանք չունեն, իրեն թվում է, որ բոլորը պետք է սիրեն, խոնարհվեն, բայց գնում է, մարդիկ մերժում են նրան։ 24TV–ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ինչքան էլ Փաշինյանը փիփերթ, եղինջ ուտի, մարդկանց սերը չի ավելանալու։ Անընդհատ օրակարգ է ստեղծում, Քաղաքացու օր կազմակերպում, բյուջեից 20 մլն հատկացնում, որ Ամիրյան փողոցում խորոված ուտեն։ Բյուջեն մսխելն իրենց ամենօրյա աշխատանքն է դարձել, պետության փողերով, բենզինով քարոզարշավ են կազմակերպում», – մեկնաբանեց պատգամավորը։
Խոսելով ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպելու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկի մասին՝ պատգամավորը նկատեց, որ Օնիկ Գասպարյանի հայտարարություններն արդեն ուշացած են։
«Փաշինյանի կողմից հեռացվածները մեկուսացել են, ոչինչ չեն խոսում, որ Փաշինյանն իրենց չդատի, բայց մենք նրանց լրջագույն պաշտոններ էինք վստահել։ Օնիկ Գասպարյանը վաղուց պետք է խոսեր, ինչի՞ց է վախենում, որ դռնփակ է քննարկում պահանջում»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ