«Շատ եմ ուզում, որ չկրկնվի»․ Սերժ Սարգսյանը՝ 2021-ի սցենարի մասին

«Դա մի տերմինով անհնար է նկարագրել՝ դա հիմարություն է, դա ազգադավություն է, ինչ ասեմ, ասելու բան չկա»,- Հակակոռուպցիոն դատարանում իր վերաբերյալ գործով  դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացմանն անդրադառնալով և հարցին, թե ՀՀ իշխանությունները որևէ քայլ կձեռնարկե՞ն Արցախում ադրբեջանական գործողությունների դեմ՝ Սերժ Սարգսյանն ասաց․ «Չէ, իհարկե, չեն ձեռնարկի»։

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ ԱԺ ընտրություններում 2021-ի սցենարը չի կրկնվի, Սերժ Սարգսյանն ասաց․ «Շատ եմ ուզում, որ չկրկնվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment