«Ազգադավություն է». Սերժ Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանությունը ուրացողների մասին

Այսօր լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ միտված Հայոց ցեղասպանությանը մոռացության տալուն։

ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ դա մի տերմինով անհնար է նկարագրել։

Սերժ Սարգսյանը հավելեց՝ անմտություն է այդպիսի գիծ առաջ տանելը, ապա հավելեց.

«Դա ազգադավություն է»։

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան՝  անդրադարձավ նաև Ստեփանակերտի Մայր տաճարն ադրբեջանցիների կողմից ավերելու փաստին. նշեց, որ վանդալիզմը կանխարգելելու ուղղությամբ Հայաստանի գործող իշխանությունները ոչինչ չեն արել։

«Իշխանություններն, իհարկե, որևէ քայլ չեն ձեռնարկել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Leave a comment