Կենտրոնում, Նոր Նորքում, Արաբկիրում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 14-20-ը (2026թ․)

✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 15-ին,
◾️ Արաբկիրում` ապրիլի 18-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում` ապրիլի 14-ին և 18-19-ը,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment