https://arm.sputniknews.ru/20260422/aprili-23-in-ev-24-in-erevani-mi-sharq-pvoghvocnerum-ertevekutjuny-ksahmanapakvi-101262913.html
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Sputnik Արմենիա
Ապրիլի 24–ի առավոտյան ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T16:44+0400
2026-04-22T16:44+0400
2026-04-22T16:44+0400
հայաստան
երևան
փողոց
ծիծեռնակաբերդ
ջահերով երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/1156/87/11568794_0:83:1600:983_1920x0_80_0_0_a112c13440d671a3864eb52025544ed7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ»,–ասված է հաղորդագրությունում։Ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպումԱյստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։Հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։️Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։️Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։
երևան
ծիծեռնակաբերդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1156/87/11568794_90:0:1510:1065_1920x0_80_0_0_857ca002d350b7cf7f684ba1dcbcb82c.jpg.webp
հայաստան, երևան, փողոց, ծիծեռնակաբերդ, ջահերով երթ
հայաստան, երևան, փողոց, ծիծեռնակաբերդ, ջահերով երթ
Ապրիլի 24–ի առավոտյան ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ»,–ասված է հաղորդագրությունում։
Ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝
Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում
Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։
Հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։
«Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»,– տեղեկացնում է ՆԳՆ–ն։
️Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։