ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են․ Ռոմանոս Պետրոսյան

Մինչև 55%-ով կնվազեցվեն նաև էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները, ասել է Պետրոսյանը


ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները նվազեցնելու որոշումը, հայտնել է ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-յան իր էջում։


Նա հայտնել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար այն կնվազեցվի մինչև 40%-ով ։


Մինչև 55%-ով կնվազեցվեն նաև էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները։


Նա նշել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ վաղը):


ՀԾԿՀ նոր որոշումը


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ապրիլի 22-ի նիստում որոշվել է էականորեն նվազեցնել նոր սպառողների՝ էլեկտրական բաշխման ցանցին միացման սակագները։ Փոփոխությունները վերաբերում են թե՛ առանձնատներին, թե՛ բազմաբնակարան շենքերի կառուցապատողներին։


Հիմնական փոփոխություններն ըստ սպառողի


1. Առանձնատներ և առևտրային սպառողներ (0.22 կՎ լարում)


10 կՎԱ հզորություն. Երևանում վճարը նվազել է 40%-ով (166,000 դրամ), ՀՀ մյուս տարածքներում՝ 46%-ով (124,000 դրամ)։


14 կՎԱ հզորություն. Երևանում նվազումը կազմել է 34%, ՀՀ մյուս տարածքներում՝ 40%։


2. Բազմաբնակարան շենքեր (կառուցապատողներ)


10 կՎԱ (միաֆազ). Երևանում գինը նվազել է շուրջ 40%-ով՝ դառնալով 406,000 դրամ (նախկին 672,000-ի փոխարեն)։


14 կՎԱ (միաֆազ). Երևանում գրանցվել է առավելագույն նվազումը՝ 45%։


3. Եռաֆազ միացումներ (0.4 կՎ լարում)


Հաստատուն բաղադրիչը նվազել է 24%-ով (սահմանվել է 229,000 դրամ)։


Փոփոխական ծախսերը Երևանում նվազել են 65%-ով, իսկ ՀՀ մյուս տարածքներում՝ 55%-ով։


 


 

Leave a comment