Նոր քաղաքականություններ՝ ուղղված Երևանի ջրային ռեսուրսների և թափոնների կառավարման մարտահրավերներին

Էկոլուրը հրապարակել է «Երևանի ջրային ռեսուրսների կառավարում․ նոր մարտահրավերներ» և «Երևանում թափոնների կառավարման ոլորտի մարտահրավերները և հնարավոր լուծուﬓեր» հակիրճ քաղաքականությունները։ Քաղաքականությունները մշակվել են CEE Bankwatch միջազգային ցանցի աջակցությամբ իրականացված «Նոր մարտահրավերներ Երևանի զարգացման համար և դրանց հաղթահարման հնարավորությունները» ծրագիրը CEE Bankwatch միջազգային ցանցի աջակցությամբ։

Փաստաթղթերում ներկայացված է Երևանում ջրային ռեսուրսների և թափոնների կառավարման խնդիրները, տարվող քաղաքականությունը և պատասխանատու մարմինների պատասխանները։ Ուսումնասիրության արդյունքում արված վերլուծության հիման վրա Էկոլուրը մշակել է առաջարկություններ, որոնք ներառված են քաղաքականություններում։

«Երևանի ջրային ռեսուրսների կառավարում․ նոր մարտահրավերներ» և «Երևանում թափոնների կառավարման ոլորտի մարտահրավերները և հնարավոր լուծուﬓերը» հակիրճ քաղաքականություններն ուղարկվել են Երևանի քաղաքապետարան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակ։

Հունվար 22, 2026 at 16:23

Leave a comment