ՆԱՏՕ-ն պատրաստ է անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության

Քաղաքականություն

22.04.2026 | 15:51

2026 թվականի ապրիլի 20-21-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում նոր հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քևին Համիլթոնն առաջին այցն է կատարել Հայաստան։ Նրան ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանդիպումներ են եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ հատուկ ներկայացուցիչը զրուցակիցների հետ մտքեր է փոխանակել մի շարք թեմաների շուրջ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև գործընկերության շարունակական զարգացումը, տարածաշրջանային անվտանգությունը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքները, կապակցվածությունը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Դեսպան Համիլթոնը բարձր է գնահատել Հայաստանի շարունակական ներդրումը Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ առաքելությունում (KFOR), Հայաստանի զինված ուժերի արդիականացման և ՆԱՏՕ-ի ուժերի հետ դրանց փոխգործունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՆԱՏՕ-ն պատրաստ է հետագա քաղաքական երկխոսության և անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության Հայաստանի հետ, ասվում է հրապարակված հաղորդագրությունում։

Այցի ընթացքում դեսպան Համիլթոնը նաև հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության և դաշնակից երկրների դեսպանատների ներկայացուցիչների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment