Իրան–Պակիստան սահմանին ահաբեկչական խումբ է ոչնչացվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Խումբը ոչնչացվել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ քաղաքի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերը Պակիստանի հետ սահմանին ահաբեկչական խումբ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim»-ը։

«Իրանական ուժերը ահաբեկչական խումբ են ոչնչացրել Ռասկի սահմանին՝ սպանելով մի քանի զինյալի», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Ջայիշ ալ Զուլմ» ահաբեկչական խմբավորման զինյալների խումբը ոչնչացվել է Պակիստանի սահմանով Ռասկ շրջան (Սիստան և Բելուջիստան նահանգ) ներխուժելուց հետո։

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Leave a comment