Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու նավերը կանգնեցվել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի կողմից և բերվել Իրանի ափ՝ ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ հետախուզական մոնիթորինգի շրջանակներում ԻՀՊԿ ուժերը այսօր առավոտյան Հորմուզի նեղուցում կանգնեցրել են MSC Francesca և Epaminodes նավերը, այն բանից հետո, երբ դրանք փորձել են անօրինական և գաղտնի դուրս գալ նեղուցից՝ խանգարելով նավիգացիոն համակարգերին։
MSC Francesca-ն, ըստ տեղեկությունների, պատկանում է Իսրայելին։ Նշվել է, որ նավերը սպառնալիք են ներկայացրել ծովային անվտանգության համար։
ԻՀՊԿ-ն կրկին զգուշացրել է Հորմուզի նեղուցով անցնելու կանոնները խախտող նավերին։