Ինչ կարժենա Հայաստանի երկաթուղու կոնցեսիան նոր գնորդի համար. ՌԴ ԱԽ հաշվարկները

https://arm.sputniknews.ru/20260422/inch-karzhena-hajastani-erkatughu-kvoncesian-nvor-gnvordi-hamar-rd-akh-hashvarknery-101258627.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան

հայաստան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան

Բաժանորդագրվել

Ռուսաստանի անվտանգության խորհրդում, ինչպես և ավելի վաղ ԱԳՆ-ում տարօրինակ են անվանել Երևանից հնչող հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիայի պոտենցիալ գնորդները ստիպված կլինեն առնվազն 250 միլիոն դոլար վճարել իրավունքների ձեռքբերման և փոխհատուցումների համար։ Այս նախնական հաշվարկը ներկայացրել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն) կոնցեսիոն կառավարումն իբր «մրցակցային որոշակի կորուստներ է ստեղծում» հանրապետության համար, և առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։

«Ստիպված կլինեն նաև տարեկան մոտ 40 միլիոն դոլար ծախսել շահագործման համար, շուրջ 400 միլիոն դոլար ներդնել Իջևանի քանդված հատվածի վերականգնման, մոտ 200 միլիոն դոլար՝ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի, ինչպես նաև մոտ 40 միլիոն դոլար՝ Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային հատվածների վերականգնման համար»,- թվարկել է Շևցովը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմի հետ գործող կոնցեսիոն պայմանագիրը կնքված է հայկական կողմի համար ամենանպաստավոր պայմաններով։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում բեռնափոխադրումների ծավալները զգալիորեն կկրճատվեն, և դա միշտ կարելի է ստուգել գործնականում։

ՌԴ ԱԽ փոխքարտուղարի խոսքով՝ բացառված չէ, որ արդյունքները գերազանցեն սպասելիքները, և ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստներն է՛լ ավելի մեծ լինեն։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում հայկական պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։

Leave a comment