Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ

Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ

ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ օպերատիվ տեղեկության հիման վրա ապրիլի 9-ին իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան և ձերբակալել նրան ու ուղևորին։Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ և ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ դանակ և թմրանյութ օգտագործելու համար նախատեսված պարագաներ։Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև կասկածյալի բնակարանը, որտեղ հայտնաբերվել են մարիխուանա, կանեփի սերմեր, թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներ, ինչպես նաև պայթուցիչով նռնակ և ատրճանակ։36-ամյա տղամարդը կալանավորվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։

Կարդալ ավելին

Leave a comment