Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը

 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին՝ կարևորելով համագործակցության զարգացումը՝ հիմնված տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա։

Զրուցակիցները վերահաստատել են շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հանձնառությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment