Կանադան կլինի 51-րդ, Գրենլանդիան՝ 52-րդ, իսկ Վենեսուելան՝ 53-րդ նահանգը. Թրամփ > Լուրեր Հայաստանից

The Washington Post-ը գրում է, որ 2026 թ. հունվարի վերջին Վաշինգտոնում կայացած Alfalfa Club-ի ամենամյա փակ ընթրիքի ժամանակ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կատակներով առատ ելույթով, որտեղ անդրադարձել է նոր նահանգների թեմային։

Նա խոսել է Գրենլանդիայի, Կանադայի և Վենեսուելայի մասին՝ որպես ԱՄՆ պոտենցիալ նահանգներ։

Թրամփը կատակել է, որ իրականում երբեք չի ցանկացել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։

«Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը»,- ասել է նա։

Շարունակելով կատակը՝ նա նշել է, որ եթե Կանադան դառնա 51-րդը, ապա Գրենլանդիան կլինի հաջորդը՝ որպես 52-րդ նահանգ։ Նա նաև վերահաստատել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում «ներխուժել» Գրենլանդիա, այլ պարզապես «գնելու է» այն։

Որպես իր էքսպանսիոնիստական «կատակի» վերջաբան՝ նա նշել է, որ Վենեսուելան կարող է դառնալ 53-րդ նահանգը։

Leave a comment