Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին՝ ժամը 11:30-ին, մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան, ձերբակալել նրան ու ուղևորին և տեղափոխել Շենգավիթի բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


«Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ։


Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։


36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment