Նախիջևանի Սահմանադրության նախաբանը փոփոխվում է, դրա տեքստից հանվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Ըստ ԱՊԱ-ի, սա արտացոլված է Ադրբեջանի «Նախիջևանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման։
Նախիջևանի գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք ներկայումս ուժի մեջ են։
Քննարկումներից հետո օրինագիծն ընդունվել է երկրորդ քվեարկությամբ։