Ճիշտ է, մերոնք չնվաճեցին ոսկի, սակայն պատանիների Եվրոպայի առաջնության 4 բրոնզն ու 2 արծաթը նույնպես լավ արդյունք է

Առաջին մեդալները Սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 21-ից 23-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը մեդալաշատ էր Հայաստանի հավաքականի համար։

Ճիշտ է, մերոնք չնվաճեցին ոսկի, սակայն պատանիների Եվրոպայի առաջնության 4 բրոնզն ու 2 արծաթը նույնպես լավ արդյունք է։

Դավոյան Սևակ -53 կգ՝ բրոնզ
Սիմոնյան Նարեկ-58 կգ՝ բրոնզ
Ումուրշատյան Հակոբ-64 կգ՝ բրոնզ
Շատվերյան Գոռ-71 կգ՝ արծաթ
Մուրադյան Գոռ-79 կգ՝ արծաթ
Բաբայան Գոգա-88 կգ՝ բրոնզ

Ապրիլի 22-ին և 23-ին ապարեզ կմտնեն երիտասարդները։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment