Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետական կառույցներից մեկը չի և ոչ էլ ինչ-որ վարչություն. Տեր Պսակ քահանա Մկրտչյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետական կառույցներից մեկը չի և ոչ էլ ինչ-որ վարչություն։

Եկեղեցու գործառույթներն էլ բոլորովին այլ են, չնայած որ դարերի ընթացքում ստիպված նա ստանձնել է որոշակի պետական գործառույթներ։

Սուրբ Եկեղեցին առաջնորդվում է Քրիստոսի վարդապետության ու դրա վրա կառուցված հոգեխնամ առաքելության իրականացմամբ։

Եկեղեցին հարգում է պետական օրենքներն ու միշտ եղել է պետականամետ, ազգապահպան և հայրենանվեր։

Էնպես որ, ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։

Մի’ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել։

 

Տեր Պսակ քահանա Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment