Եփրեմ Բ պատրիարքը Գարեգին Բ-ի հրավերով ժամանել է Հայաստան

https://arm.sputniknews.ru/20260421/eprem-b-patriarqy-garegin-b-i-hravervov-zhamanel-e-hajastan-101227703.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101224912_67:0:1134:800_1920x0_80_0_0_bb614051a34314211ccbc03ce8733c25.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի

մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի

Բաժանորդագրվել

Այցի շրջանակում վեհարանում տեղի է ունեցել նաև երկու հոգևոր առաջնորդների առանձնազրույցը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրավերով ապրիլի 20–ին Հայաստան է ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու ընդհանրական պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ–ն։ Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Սուրբ Էջմիածնում Մայր Տաճարի ղողանջների ներքո եկեղեցական թափորով դիմավորել են բարձրաստիճան հյուրին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինի միաբանությունը երկու հոգևոր առաջնորդներին առաջնորդել է դեպի Մայր Տաճար, որտեղ կատարվել է «Հրաշափառի» արարողությունը։

«Տաճարում երկու հովվապետները խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, հանուն Մայր աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին»,– ասված է հաղոդագրությունում։

Իր հերթին Եփրեմ Բ պատրիարքը շնորհակալություն է հայտնել Հայաստան և Մայր Աթոռ այցելելու հնարավորության համար՝ աղոթք հղելով Հայոց եկեղեցու զորացման, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Այցի շրջանակումվեհարանում տեղի է ունեցել նաև երկու հոգևոր առաջնորդների առանձնազրույցը։

Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին

Leave a comment