ԱԳՆ–ն հաստատում է` Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի

https://arm.sputniknews.ru/20260421/agnn-hastatum-e-hajastanum-em-nvor-qaghaqaciakan-araqelutjun-kteghakajvi-101225771.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59463737_0:0:601:450_1920x0_80_0_0_f99ad82a56e0ad3340e42bd3710651b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, եմ առաքելություն

հայաստան, եվրամիություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, եմ առաքելություն

Բաժանորդագրվել

Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը նախնական 2 տարով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` ողջունելով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը։

ԱԳՆ–ից նշում են, որ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա։

«Այս որոշումը մայիսի 5–ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,– ասված է հայտարարության մեջ:

Ըստ ՀՀ արտաքին գերատեսչության` նոր քաղաքացիական առաքելությունը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության երկրների դեսպաններն ապրիլի 15–ին Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում, որն առաջիկայում կհաստատվի ԵՄ արտգործնախարարների նիստում։ Այդ քաղաքացիական առաքելությունը պետք է «ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին»։

Leave a comment