Հունվարի 26-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 138-ը արտակարգ: Այս ընթացքում արձանագրվել են տարբեր տեսակի դեպքեր, այդ թվում՝ 65 հրդեհ, 38 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ և 11 թունավորում: Փրկարար ծառայությունը արձագանքել է 227 քաղաքացու օգնության կանչին, որոնցից 149-ը տեղափոխվել են անվտանգ տարածքներ:
Եղանակային պայմանների պատճառով գրանցվել է 139 տրանսպորտային միջոցների արգելափակման դեպք: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 82 մարդ, իսկ 6-ը զոհվել է: Փրկարարական գործողությունների արդյունքում հաջողվել է փրկել 6 մարդու կյանք: