ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ ռազմական գործողությունների դադարը օգտագործել է վերազինվելու համար, և այժմ տարածաշրջանում նրա ռազմական հզորությունն ավելի մեծ է, քան «Էպիկական ցասում» գործողության մեկնարկից առաջ։
«Հրադադարը, կարծում եմ, լավ գաղափար էր, որովհետև մենք ամբողջությամբ վերազինվեցինք։ Մենք այնքան շատ զինամթերք ունենք, մենք ամեն ինչից այնքան շատ ունենք, որ հիմա շատ ավելի հզոր ենք, քան չորս կամ հինգ շաբաթ առաջ։ Ուստի մենք օգտագործեցինք դա (հրադադարը) պաշարները համալրելու համար»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։.
Երեքշաբթի օրը, ավելի վաղ, CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 22-ին Իսլամաբադում։