Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանալու է վաղը։ Երկու երկրները միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ և ուժեղացրել Պարսից ծոցով տարանցման նկատմամբ վերահսկողությունը։
Միաժամանակ, Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ Թեհրանը պետք է «պահպանի 100% պատրաստություն» այն դեպքում, եթե ԱՄՆ-ը նոր հարձակումներ սկսի։ Էջեին ասել է, որ կա ավելի շատ հարձակումների «մեծ հավանականություն»՝ հավելելով, որ ԱՄՆ-ը դեռևս չի հասել իր պատերազմական նպատակներին, չնայած Իրանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը։
Fars-ի կողմից հրապարակված առանձին տեսանյութում Էջեին ասել է, որ Իրանը կարձագանքի կիրակի Օմանի ծոցում իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի առգրավմանը՝ ԱՄՆ-ի գործողությունն անվանելով հրադադարի «խախտում»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի