https://arm.sputniknews.ru/20260421/pashinjany-handipel-e-natoi-pashtvonjajin-hajtni-e-inch-en-qnnarkel-101212691.html
Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ–ի պաշտոնյային․ հայտնի է՝ ինչ են քննարկել
Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ–ի պաշտոնյային․ հայտնի է՝ ինչ են քննարկել
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել ՀՀ-ի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T15:46+0400
2026-04-21T15:46+0400
2026-04-21T15:47+0400
նատօ
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101211921_0:0:1501:844_1920x0_80_0_0_5c906adda42f997c59e3cc7bef820ee2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։Փաշինյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ դա համարելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող գործոն։Նշվում է, որ հանդիպման ընթացքում խոսել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի մասին։Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101211921_53:0:1386:1000_1920x0_80_0_0_7cf6314d60ed2eabd44bf985e60940f1.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, հայաստան
նատօ, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, հայաստան
15:46 21.04.2026 (Թարմացված է: 15:47 21.04.2026)
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել ՀՀ-ի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
«Փաշինյանը կարևորել է Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։ Երկուստեք քննարկվել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ դա համարելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող գործոն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում խոսել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի մասին։
Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։