«Հիշյալ կայքի ապատեղեկատվական աշավներին նախկինում անդրադարձ ունեցել ենք, այս դեպքում էլ հոդվածում նշված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն»,- VT Foreign Policy-ի կայքում հրապարակված հոդվածի մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ապատեղեկատվության և արտաքին մանիպուլյացիաների համատեքստում Հայաստանում հանրային պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները մշտապես հայտնվել են թիրախում։ Վերջին շրջանում, նախընտրական փուլի պայմաններում, սա առաջին դեպքը չէ, երբ թիրախավորվում են պարոն վարչապետը և իր ընտանիքի անդամները։ Նման գործողությունները կրում են շարունակական բնույթ և միտված են հանրային վստահության խաթարմանը»,- ասաց խոսնակը։
Հիշեցնենք, որ երեկ Factor.am-ը գրել էր, որ սոցիալական ցանցերում (X, Facebook, Telegram) տեղեկություն է տարածվում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանն իր «ԱԹԼԻՔՍ» ընկերության միջոցով ներգրավված է կոռուպցիոն սխեմաների, անօրինական բիզնես գործունեության մեջ և պետբյուջեից ավելի քան 80 միլիոն դոլար է յուրացրել։
Factor TV-ն ուսումնասիրել է VT Foreign Policy կոչվող կայքում հրապարակված հոդվածը, դրանում առկա պնդումները, համացանցում դրանց տարածման մոտիվները։
Մանրամասները՝ հոդվածում։
Անի Թամրազյան