Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բաղրամյան պողոտա 21/6 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը

Երևան քաղաքի դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 21/6 հասցեում գտնվող 0.01884 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2013 թվականի հունիսի 27-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Հաշվի առնելով հայցատեսակի փոփոխության վերաբերյալ Դատարանի առաջարկը՝ Դատախազության կողմից 2025 թվականի փետրվարի 20-ին ներկայացվել է ճանաչման հայց՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը:

Վարչական դատարանը 2026 թվականի մարտի 23-ի վճռով բավարարել է Երևան քաղաքի դատախազության հայցը. ոչ իրավաչափ է ճանաչել հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment