https://arm.sputniknews.ru/20260421/fransiaji-nakhagahy-majisin-petakan-ajcvov-kzhamani-hajastan-101209009.html
Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան
Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան
Sputnik Արմենիա
Մակրոնի այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T13:30+0400
2026-04-21T13:30+0400
2026-04-21T13:30+0400
հայաստան
ֆրանսիա
էմանուել մակրոն
տիգրան խաչատրյան
օլիվիե դըկոտինյի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99692745_0:0:1670:940_1920x0_80_0_0_b7bb9b455f48fe5aa31a0209e49deb3f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան։ Նրա այցը քննարկել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։«Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99692745_0:0:1484:1113_1920x0_80_0_0_46948a6712feb5f01fcc5d6b1b788c03.jpg.webp
հայաստան, ֆրանսիա, էմանուել մակրոն, տիգրան խաչատրյան, օլիվիե դըկոտինյի
հայաստան, ֆրանսիա, էմանուել մակրոն, տիգրան խաչատրյան, օլիվիե դըկոտինյի
Մակրոնի այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան։ Նրա այցը քննարկել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: