Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին Պակիստանում, որը, ինչպես սպասվում է, կհյուրընկալի բանակցությունների նոր փուլը։
Աղբյուրի խոսքով՝ Թրամփը կարող է անձամբ մասնակցել համաձայնագրի ստորագրմանը կամ տեսակոնֆերանսի միջոցով։
«Գործընթացը առաջ է շարժվում, և բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան վաղը (չորեքշաբթի)», – նշել է աղբյուրը։