Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: 


Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:


Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը դարձյալ 8 միավոր է վաստակել և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում Արսեն Դավթյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ միջազգային վարպետի երկրորդ նորման:

Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն է դարձել ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.


Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր,


Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր,


Արսեն Դավթյան՝ 8 միավոր,


Էմին Օհանյան՝ 7.5 միավոր,


Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր,


Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր,


Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր,


Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր,


Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր,


Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր,


Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր,


Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր,


Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր,


Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր:

Դիտումների քանակ6

Leave a comment