Մոջթաբա Խամենեին համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլ անցկացնել․ Axios

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի գերագույն առաջնորդը թույլատրել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել հակամարտությունը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի շուրջ, և ԱՄՆ փոխնախագահ Վենսը շուտով կմեկնի Իսլամաբադ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Պարբերականը նշում է, որ Իրանը բանակցություններ վարելու որոշումը հետաձգել է մինչև վերջին րոպեն՝ ԻՀՊԿ-ի ճնշման տակ, որը ունի ավելի կոշտ դիրքորոշում:

Axios-ը հաղորդում է, որ Իրանը համաձայնել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլի, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Ապրիլի 20-ին Սպիտակ տունը սպասել է Թեհրանից ազդանշանի, որ պատրաստ է իր բանակցային թիմն ուղարկել Իսլամաբադ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը, իր հերթին, սպասում էր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի թույլտվությանը, որը, ի վերջո, ստացվել է:

Leave a comment