https://arm.sputniknews.ru/20260421/erevani-titvogradjan-pvoghvocn-ajsuhet-kkvochvi-pvotgvoricaji-101202932.html
Երևանի Տիտոգրադյան փողոցն այսուհետ կկոչվի Պոտգորիցայի
Երևանի Տիտոգրադյան փողոցն այսուհետ կկոչվի Պոտգորիցայի
Sputnik Արմենիա
Նման որոշում է կայացվել, քանի որ Տիտոգրադը եղել է Չեռնոգորիայի մայրաքաղաքի նախկին անվանումը։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T11:14+0400
2026-04-21T11:14+0400
2026-04-21T11:14+0400
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/2253/30/22533033_1:0:1599:899_1920x0_80_0_0_92b1ddd8dee8f4eef794242912ec78c8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցն անվանափոխվեց Պոդգորիցա անվամբ՝ Պոդգորիցայի փողոց։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ավագանին։Երևանի Էրեբունի բնակելի զանգվածի 4-րդ փողոցը Տիտոգրադյան է անվանակոչվել 1984 թվականին։ Փողոցը սկսվում է Այվազովսկու փողոցի կենտրոնական հատվածից, հասնում Խաղաղ Դոնի փողոց։Սա օրակարգի չզեկուցվող հարցերից էր։ Որոշման մեջ ասվում է, որ Տիտոգրադը եղել է Չեռնոգորիայի մայրաքաղաքի նախկին անվանումը և այժմ այն հենց Պոդգորիցա է կոչվում։Ավագանու որոշման մեջ նաև ասվում է, որ Երևանը և Պոդգորիցան քույր քաղաքներ են դեռևս 1974 թվականից։ Ներկայում Երևանի և Պոդգորիցայի միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության նոր համաձայնագիր, որի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2253/30/22533033_200:0:1399:899_1920x0_80_0_0_593e973adc28982860c214e79711c8cd.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան
Բաժանորդագրվել
Նման որոշում է կայացվել, քանի որ Տիտոգրադը եղել է Չեռնոգորիայի մայրաքաղաքի նախկին անվանումը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցն անվանափոխվեց Պոդգորիցա անվամբ՝ Պոդգորիցայի փողոց։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ավագանին։
Երևանի Էրեբունի բնակելի զանգվածի 4-րդ փողոցը Տիտոգրադյան է անվանակոչվել 1984 թվականին։ Փողոցը սկսվում է Այվազովսկու փողոցի կենտրոնական հատվածից, հասնում Խաղաղ Դոնի փողոց։
Սա օրակարգի չզեկուցվող հարցերից էր։ Որոշման մեջ ասվում է, որ Տիտոգրադը եղել է Չեռնոգորիայի մայրաքաղաքի նախկին անվանումը և այժմ այն հենց Պոդգորիցա է կոչվում։
Ավագանու որոշման մեջ նաև ասվում է, որ Երևանը և Պոդգորիցան քույր քաղաքներ են դեռևս 1974 թվականից։ Ներկայում Երևանի և Պոդգորիցայի միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության նոր համաձայնագիր, որի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: