Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ ՆԳՆ-ից 24News-ին հայտնել էին, որ դանակահարողը, ըստ նախնական տվյալների, եղել է ոչ սթափ վիճակում:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, ուշ երեկոյան՝ Հալաբյան փողոցում։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a comment