Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում Սեյրան Օհանյանը կարևորագույն խնդրի մասին խոսեց։ Իմ խորին համոզմամբ, նրա բարձրացրաց հարցն այս իշխանությունների դավաճանության շատ հիմնավոր ապացույց կարող է լինել։ Նույնիսկ՝ ամենաէականը։ Եվ շատ լավ է, որ Սեյրան Օհանյանն այդ հարցը հանրային քննարկման դաշտ բերեց։
Այն, որ 44-օրյա պատերազմն ամբողջությամբ էր դավաճանության հետևանք, ինձ համար միանշանակ է։ Այդ փաստի այլ ապացույցներ էլ կան։ Սակայն, բոլոր այդ ապացույցներով հանդերձ, Նիկոլն ու իր թիմը արդեն գրեթե 6 տարի պատերազմի պարտությունն ու Արցախի կորուստը շատ արդյունավետ կերպով ուրիշների՝ հիմնականում ՀՀ նախկին իշխանությունների «ջեբն են քցում»։ Եվ դա անում են բացառապես նրա շնորհիվ, որ ընդդիմությունը չի աշխատում։ Ուղղակի չի աշխատում։
Պարզապես անհավատալի է, որ նման բացահայտումներն ընդդիմութնան գործունեության մեջ էպիզոդիկ բնույթ են կրում։ Եվ ուրեմն ինչու՞ է պետք զարմանալ, որ իշխանությունները հաջողում են իրենց քարոզչության մեջ։
«Վերլուծական Live»-ի այսօրվա եթերում կխոսեմ այդ և այլ կարևոր թեմաների մասին։ Հաղորդումը կսկսվի 22։00-ին։ Կքննարկենք նաև վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները» ։