ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Ամենայն հավանականությամբ «Էփշտեյնի կոալիցիան» (Թրամփ-Նեթանյահու – խմբ.) կսկսի նոր ռազմական գործողություններ Իրանի նկատմամբ, որովհետև խնդիրը, որ նրանք դրել են իրենց առջև, չի կատարվել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանցի քաղաքագետ, իրանագետ, տարածաշրջանի մասնագետ Կարինե Գևորգյանը։
Ըստ Գևորգյանի, սխալ է այն մոտեցումը, որ Իսրայելն է ներքաշել ԱՄՆ-ին այս պատերազմի մեջ, իրականում Թրամփի ադմինիստրացիան հասկացել է, որ նոր խաղի կանոններով ինքը պետք է վերահսկի բոլոր կոմունիկացիաները, որոնց մի մասն անցնում է հենց Իրանով։
Բանախոսը նշել է, որ ամերիկյան հարվածներն Իրանում սպանել են բանակցությունների կողմնակիցներին, հիմա այնտեղ իշխանության են եկել այնպիսի մարդիկ, որոնք ավելի կոշտ գծի կողմնակիցներ են, ընդ որում նրանցից շատերը իրանական ամենահին դինաստիաների ներկայացուցիչներ են։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ